Մայիսի 23-ը Հայաստանում աշխատանքային է, որոշումն ընդունվել էր դեռ փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում։

Որոշման շնորհիվ ոչ աշխատանքային են լինելու մայիսի վերջին շաբաթվա 4 օրը` 28-ից 31-ը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդող շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել տոնին նախորդող շաբաթ օրը։