Մայիսի 20-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցել։ Այդ մասին ասվում է StopCov.ge կայքում։

Նոր դեպքերից 4-ը հայտնաբերվել են Բոլնիսի շրջանի մեկուսացման մեջ գտնվող Մուշեվանի գյուղում։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակակիրների քանակը հասել է 713-ի։

Ապաքինվածների թիվն ավելացել է 19-ով և հասել է 475-ի։

Փաստացի բուժվում է 226 մարդ։ Մահվան ելքով 12 դեպք է գրանցվել։

Կարանտինում 3519 անձ կա, հսկողության տակ է 351 մարդ։