Արցախում կորոնավիրուսի դեպքերը հասել են 33-ի
Արցախում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33-ի։ Այս մասին հայտնում է տեղի տեղեկատվական շտաբը:
Մայիսի 21-ի դրությամբ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:
Այսպիսով, վարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում