Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է բազմաթիվ քննադատությունների արժանացած լուսանկարը
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է քննադատությունների թեմա դարձած լուսանկարին, և նշել․
«Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է իրավական այլ ռեժիմ՝ սահմանված պարետի կողմից, ինչպես նաև կա իրավիճակի կտրուկ տարբերություն. պարետի որոշումները, թվերն Արցախում և Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքին համապատասխան»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում