ՀՀ 168 քաղաքացի Թուրքիայից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մայիսի 22-ին հնարավոր է դարձել նրանց տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և տեղափոխումը 4 ավտոբուսով:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանությունը նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։