«Չեխիայի Սենատի բանաձևը մեզ համար «առ ոչինչ է»․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը` հայտարարելով, որ այդ բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է։
Ըստ Անկարայի՝ բանաձևն իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրի հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկրում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։
Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։