Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։

Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից այդ արգելքը կպահպանվի միայն տաքսիների համար։ Այս մասին գրում է apsny.ge-ն։

Ըստ Գախարիայի` չեղարկումը դեռ չի վերաբերի հասարակական տրանսպորտին ու միջքաղաքային ուղևորափոխադրումներին։ Դեռևս սահմանափակված են տնտեսական, մշակութային և սպորտային գործունեության որոշ տեսակներ։