ԱԺ-ում ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է։

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: