Զոլաքար համայնքի տարածքից 1.9 կիլոմետր երկարություն ունեցող խողովակների անհետացման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացանք Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Գեղարքունիքի մարզում հիմնադրված «Քաղաքացիական ակտիվիստների հակակոռուպցիոն խմբի» ղեկավար Գևորգ Ներսիսյանն էլ փոխանցել է, որ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություններ են տվել Զոլաքար համայնքի մի խումբ բնակիչներ։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ավելի վաղ Հետք-ը գրել էր խողովակների ապամոնտաժման և յուրացման մասին մայիսի 9-ին։ Գյուղացիները մեզ պատմել էին, որ խողովակները 2016թ-ին ապամոնտաժել է գյուղապետ Արման Ղազարյանը, իսկ վերջինս փորձում էր համոզել, որ դրանք ապամոնտաժվել են 2000թ-ին՝ նախկին գյուղապետի կողմից։ Գործող համայնքապետի տան բակում՝ ապամոնտաժված խողովակների որոշակի խմբաքանակ լինելու փաստ էինք արձանագրել։