ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակվում է Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքի մուտքն ու ելքը։ Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին։

Մինչև մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրվում է Սևանում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

Հատուկ ռեժիմ է սահմանվել` արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի:

Կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով:

Սևանում ժամանակավոր կսահմանափակվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ: