Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- նշել է նա:

Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: