System of a Down ռոք-խմբի՝ 2020թ-ին ՀՀ-ում պլանավորվող համերգը կարող է կայանալ հաջորդ տարի, հնարավոր է՝ տուրի ոչ բոլորը համերգները տեղի կունենան։ Այս մասին հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Նա նշել է, որ հայաստանյան համերգը հավանաբար կկայանա ինչ-որ մի օր՝ հաջորդ ամռանը, եթե ամեն ինչ լավ ընթանա, քանի որ դեռ հայտնի չէ՝ ինչ ընթացք կունենա համավարակը։

Երաժիշտն արձագանքել է նաև հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի ձայնագրում՝ նշելով, որ իր ու SOAD-ի մյուս անդամների համար այն յուրահատուկ է, և իրենք չենք կարող անել որևէ նոր բան, մինչև բոլորն իսկապես նույն ուղղությամբ չնայեն, նույն տեսլականն ու նպատակը չունենան։

«Մենք շարունակում ենք ընկերներ մնալ, շատ լավ հարաբերություններ ունենք, շրջագայությունների ենք գնում, ժամանակ ենք անցկացնում միասին»,- ասել է Սերժ Թանկյանը։