«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանությունում մարդկանց ծեծելը հանցագործություն է: Դա արմատախիլ պետք է անել:

Երևույթին գնահատական տալիս Էդմոն Մարուքյանը ասում է.

«Տարիներով ձեռքբերումները հերթով կորցնելով՝ գնում ենք դեպի ռեգրես...»:

Ձեռքբերումներ...:

2003-2004թթ. ընդդիմադիրներին ապօրինի բերման ենթարկելն ու խոշտանգելը, Գրիշա Վիրաբյանի ամորձիները ջարդելը, Էդգար Առաքելյանի ատամները ջարդ ու փշուր անելը, հանրահավաքներից մարդկանց գողանալը,խուզարկություններ կատարելը, լրագրողներին ծեծելը էդմոն Մարուքյանը Համարում է ձեռքբերում:

2004թ-ի ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարներին օղակի մեջ առնելը, ջրելը, էլեկտրաշոկելը, նրանց վրա նռնակներ նետելը,կանանց ու ծերերին դաժան ծեծելը, կուսակցությունների գրասենյակները ավերելը, երիտասարդ աղջիկներին Էրեբունի բաժանմունքում գազանաբար խոշտանգելը Էդմոն Մարուքյանը համարում է ձեռքբերում:

2008թ-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում և փողոցներում մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաների համատարած ջարդը, հարյուրից ավելի մարդկանց կալանավորելը, Մանուկյան Գևորգի աչքը կորցնելը և վերջապես 10 զոհերը էդմոն Մարուքյանը համարում է ձեռքբերում:

Հոկտեմբերի 27......»: