ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին։

Մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որևէ մեկը չվարակվեու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո դա անում է ոչ թե Կառավարության, վարչապետի կամ պետական կառավարման համակարգի համար, այլ՝ ինքն իր։ Եվ հետևաբար մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։ Նա հիշեցրել է, որ չախտահանված ձեռքերով դեմքին չպետք է հպվել, անհրաժեշտ է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։