ՌԴ Առողջապահության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը հայտարարել է, որ երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով: Ըստ նրա՝ վարակումը կարող է տեղի ունենալ բացառապես ծննդաբերությունից հետո:

«Մայրը, այսպես ասած, պաշտպանում է իր երեխային, անգամ՝ եթե ինքը վարակված է COVID-19-ով: Երեխան ծնվում է առողջ, ստերիլ: Եթե անգամ նորածինները վարակվում են, ապա միայն այն դեպքում, երբ մայրը կամ շրջապատը վարակում են նորածնին», - բացատրել է մասնագետը: