Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այդ ակումբներն են՝

«Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», «Լոկոմոտիվը»։