Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներկրվող ռուսական գազի գինը մոտ 15%-ով նվազեցնելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն, որ աշխարհում նավթամթերքի գներն անկում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գնի նվազեցմանը։ Կոնկրետ թվեր չեմ նշի, սակայն, կարող եմ ասել, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,-ասել է Տուրնավան։

2019թ-ին Վրաստանը ՌԴ-ից 160 մլն խմ գազ է գնել, ինչը կազմում է ներկրվող գազի ծավալի մոտ 5 տոկոսը։ 2020թ-ին Վրաստանը մտադիր է արդեն մոտ 170 մլն խմ գազ գնել «Գազպրոմից»։