ՀՀ պարետը չի բացառում համապետական կարանտինը
Փոխվարչապետ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ջանք ներդրվելու է համապետական մասշտաբով դրան չվերադառնալու համար։
Նա նշել է, որ վարչական առումով ևս խստացումներ են լինելու, իսկ ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը։
Նա հայտնել է, որ քննարկվել է նաև թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունների, այդ գործում մասնավոր թեստավորման լաբորատորիաների ներգրավման հարցը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում