Մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացինետ։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը, ձեռքերի լվանալը կամ խորհուրդ տրվող այլ միջոցառումներ։

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը։ Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահ կերպով և որակյալ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել 1-ից, ինչը թույլ կտա մանրել վարակը», - ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ կանոնների պահպանման դեպքում բոլոր շանսերը կան վարակը մարման վիճակում պահելու համար։