Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։

«Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելու բոլոր հնարավորութունները», - ասել է Ռոուհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են կորոնավիրուսի տարածումը երկրում զսպելուն։