Boeing ընկերությունը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը, որը կասեցվել էր երկու ավիավթարից հետո։ Այդ մասին ասվում է ավիաշինական ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ արտադրությունը վերսկսվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում գտնվող ավիագործարանում։ Արտադրությունը ցածր տեմպով է իրականացվելու։ Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ Boeing-ը «արտադրանքի որակի և աշատանքի անվտանգության բարձրացմանն ուղղված ավելի քան տասնյակ նախաձեռնություն է իրականացնում», - գրում է «Վեդոմոստի»-ն։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մեխանիկներն ու ինժեներները 2020թ-ի հունվարից, երբ կասեցվեց օդանավի արտադրությունը, համագործակցել են ստանդարտացնելու համար աշխատանքային փաթեթները գործարանի ամեն մի օղակում։