Փաշինյանների ամբողջ ընտանիքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բոլորն ասիմպտոմ են տանում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Նա հայտարարել է նաև, որ ինքնամեկուսացել է և կշարունակի աշխատել տնից։