ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի` մայիսի 30-ին արած հայտարարությանը։

«Ուզում եմ Միքայել Մինասյանին հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 միլիարդ դրամ տրվել է մի անձի, ով Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանցից է եղել, որպեսզի այդ մարդը զենք բերի Հայաստան: Բայց դեռևս 2018թ-ին մայիսի հեղափոխության օրերին այդ զենքը Հայաստան չի եկել, իսկ հեղափոխությունից հետո զինամթերքն այդ մարդու միջոցներով բերվել է Հայաստան և փակվել է ՀՀ պարտքը: Կարող եմ ենթադրել, որ բարոյապես հին զենք ասելով՝ Միքայել Մինասյանն ի նկատի ունի այն զենքը և զինամթերքը, որը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. 40 միլիոն դոլարի զենք, որի հետ կապված այսօր ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որովհետև դրանք ամբողջությամբ անպիտան զենք և զինամթերք են, այդ քրգործով կա կալանավորված անձ»,- ասել է Հակոբյանը: