Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է պարեկային ոստիկանության ստեղծում։

Կողմ է քվեարկել 111 պատգամավոր։ Խորհրդարանը կողմ է քվեարկել նաև նախագծի երկրորդ ընթերցումը հրատապ՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելուն:

Նախագծով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխարինել Պարեկայինով: Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար դասընթացի դիմորդների ընդունելությունը կմեկնարկի արդեն հունիսին։ Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է։

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։