ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Փաստաբանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հոսպիտալացվել է ու հայտնել՝ վիրուսը հաստատվել է նաև ընտանիքի չափահաս անդամների մոտ։

Փաստաբանը հորդորել է դիմակ կրել, շփումների ժամանակ փոխադարձաբար հետևել անվտանգության կանոններին և չվտանգել ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ տեղեկություն կար նաև, որ Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել։ Մեջլումյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։