Աբովյանի ջրամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 7-ին ժամը 10։00-18։00-ը կդադարեցվի`
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝
Էլարի 1-ին և 2-րդ,
Կարմիր բանակի,
Երևանյան փողոցների ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում