Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) առջևի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է այցելուների, զբոսաշրջիկների համար։

«Սա վերածնունդ է։ Նոտր Դամը Փարիզի հոգին է»,- ասել է քաղաքապետ Ան Իդալգոն։

Բացումից անմիջապես հետո հրապարակը լցվել է մարդկանցով։

«Հենց Նոտր Դամն է մեր խորհրդանիշը, ոչ թե Էյֆելյան աշտարակը։ Ուզում էինք տեսնել, թե ինչ է փոխվել»,- ասել է այցելուներից մեկը, գրում է Վեդոմոստի»-ն։

Շենքի ճակատային մասն ու կամարները փակ են, քանի որ բանվորները դեռ չեն ավարտել վերականգնման աշխատանքները։