ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր պատրաստակամորեն ներգրավվել են covid-19-ի դեմ պայքարում․

«Սիրելի հայրենակիցներ.

Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»։