Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել բնակիչներին մշտապես բժշկական դիմակներ կրել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը։

Նա հայտարարել է, որ վարակը ոչ մի տեղ չի անհետացել, հիվանդությունը չի սպառվել, ուստի դիմակ կրելը կնպաստի տարածման կանխարգելմանը՝ հատկապես հանրային վայրերում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Բոլորս պետք է հասկանանք, որ վիրուսը դեռ հաղթահարված չէ, քանի որ դա անհնար է անել առանձին վերցրած երկրում՝ սա գլոբալ պանդեմիա է և հաղթանակ պետք է տոնի ամբողջ աշխարհը միասին։ Մեր խնդիրն է վիրուսի տարածման արդյունավետ վերահսկումը»,- ասել է նա։

Գախարիան հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է հաստատված բոլոր կանոնները պահպանելու համար։