ՀՀ-ում բնակության վայրից դուրս ամենուր դիմակ կրելու պահանջը չի վերաբերում իրենց մեքենաներում միայնակ վարորդներին։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ դիմակների կրումը բաց տարածքներում հունիսի 4-ից կդառնա պարտադիր։ Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին, ֆիզիկական վարժություններ անողներին, հեծանիվ վարողներին: