Փարիզը չեղարկել է ավանդական զորահանդեսը, որն անցկացվում է Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին։

Զորահանդեսի փոխարեն Փարիզի կենտրոնում հանդիսավոր արարողություն կկազմակերպվի։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմից։ Տոնակատարությանը կմասնակցի ֆրասիական օդուժը, իսկ արարողության ընթացքում կմեծարվեն բուժաշխատողները, որոնք պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։