Մոսկվայում դիմակ կրելու անհրաժեշտությունը կպահպանվի այնքան, քանի դեռ չի սկսվել զանգվածային պատվաստումը։ Դա կարող է լինել հոկտեմբերին կամ ավելի ուշ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Թե որքան ենք դիմակով մնալու, հիմնականում կախված կլինի զանգվածային պատվաստման ժամկետներից։ Ըստ տարբեր գնահատականների՝ հոկտեմբերից մինչև 2021թ-ի փետրվար ընկած ժամանակահատվածում»,- ասել է Սոբյանինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ուզում է հավատալ, որ հոկտեմբերին արդեն կունենան պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակները։

«Կարծում եմ, մեկ տարուց լիովին կվերադառնանք նախկին ապրելակերպին»,- ասել է Սոբյանինը։