Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Սյունիքի մարզում՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ 24-ամյա զինծառայողը մահացել է ավտովթարի հետևանքով:
Պայմանագրային զինծառայող Թաթուլ Թադևոսյանը Վայոց Ձորի մարզի բնակիչ էր:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում