Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ․-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.

«Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.

- հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018թ․-ի մարտի 1-ից,

- ներարկման համար նախատեսված դեղերը` 2018թ․-ի հուլիսի 1-ից,

- բոլոր այն դեղերը, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018թ․-ի հոկտեմբերի 1-ից»: