Լեհաստանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 6-7-ին ընդհանուր առմամբ 1151 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։

Դրանց մեծ մասը կապված է ածխահանությամբ զբաղվող Zofiowka ընկերության հետ, որը գտնվում է Չեխիայի հետ սահմանից ոչ հեռու։

Ըստ առողջպահության նախարարության՝ վարակվածների մոտ երկու երրորդը կամ այդ ձեռնարկության աշխատակից է, կամ նրանց հետ շաղկապված անձ։