Պարետի որոշմամբ՝ մայիսի 8-ին 72 ժամով դադարեցվել է Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գործող «Վիլլա Հիլս» ռեստորանի աշխատանքը, որտեղ բազմամարդ հարսանիք է եղել։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների համազգեստով պարային շոու էր ցուցադրվել, որը քննարկումների առիթ էր դարձել համացանցում։