Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի հայկական եկեղեցին և բակում գտնվող գերեզմանները: Այս մասին գրում է Sputnik Georgia-ն` Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վրա հղումով։

Գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատային մասերի՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։

«Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային մասունքներ են։ Վնասվել են նաև պարիսպն ու մուտքը»,– գրում է պարբերականը։

Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։