ՀՀ-ում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 403-ի վիճակը ծանր է, 93-ինը՝ ծայրահեղ ծանր, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ վերջին օրերին բուժհաստատությունների ծավալման նոր աշխատանքներ են տեղի ունեցել, իսկ ծավալման առաջին փուլն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Գումարային թվով մոտ 350 մահճակալի մասին է խոսքը:

Որոշում է կայացվել Վեդիի, Սպիտակի ԲԿ-ները մոտ 100 մահճակալով ծավալելու մասին։ Ծավալումներ կլինեն նաև Դիլիջանի և Մարտունու ԲԿ-ներում։

Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում արդեն եղած 43 ռեանիմացիոն մահճակալն ավելացել են ևս 14-ով։ Ներգրավվել է նաև Արմենիա ԲԿ-ն` 50 մահճակալով միջին ծանրության, 8-ը` ծայրահեղ ծանրերի համար։

Նախարարը հորդորել է ճիշտ կրել դիմակը, պահպանել սոցհեռավորություն ու ախտահանել ձեռքերը։