ՀՀ-ում արտակարգ դրության երկարացման հավանականությունը մեծ է և այն, ամենայն հավանականությամբ, կերկարացվի։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կորոնավիրուսային իրավիճակը երկրում լարված է, բայց շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, քանի որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի։

Փաշինյանն անդրադարձել է նաև պոլիկլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական փուլում որոշակի խնդիրներ եղել են, սակայն այսօր իրենք ավելի քիչ ահազանգեր են ստանում։

Փաշինյանը կրկին նշել է, որ վերջին շրջանում համաճարակի բռնկումներ են լինում հոգեհանգստի ու թաղման արարողություններից հետո։ Նա հիշեցրել է, որ բազմամարդ միջոցառումները պետք է՝ այդ հարցում կարևորելով նաև հանրային աջակցությունը։