Ստամբուլը հավակնում է անցկացնել 2032թ-ի ամառային Օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Հասան Արատը: Այս մասին գրում է Anadolu գործակալությանը:

«Թուրքիան հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսի համաճարակը, կատարեց ենթակառուցվածքների վերաբերյալ իր խոստումները, որոնք արվել էին 2020թ-ի խաղերին նախապատրաստվելու ընթացքում: Ավարտվել են ճանապարհների, մետրոյի, օդանավակայանի աշխատանքները։ Ստամբուլը պատրաստ է և պետք է դառնա թեկնածու երկիր, այդ որոշումը կայացվել է պետական մակարդակով» - նշել է Արատը: