Վարչապետը հորդորել է մասնակցել հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը և մինչև 30 մլն դրամ դրամաշնորհ ստանալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է մասնակցել հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը, որը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի:
«Մասնակցեք, հաղթեք և ստացեք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»,- ասվում է գրառման մեջ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։
1-ին և 2-րդ մրցույթներին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ 3-րդի համար՝ դեկտեմբերի 1-ը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում