Մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը՝ նա վարակված է եղել կորոնավիրուսով։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին ու հարազատներին:

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի` պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին: Հանգչեք խաղաղությամբ», - ասվում է գրառման մեջ։

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` հոգեհանգստի և հուղարկավորության արարողակարգին ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները։