Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Այս պահի դրությամբ Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։