ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»,- ասել է նա։

Մնացականյանը նշել է, որ այս պահին պետք է սպասել, որ ավարտվի համավարակից բխող փուլն ու շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով։