Մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը, ասվում է ԲՈԿ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ նա ծանր վիճակում և կորոնավիրուսով վարակված է եղել։

Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Տոնոյանն ու Դավթյանն ամուսիններ են։

Դավթյանը գիտնական քիմիկոս է, պոլիմերներին և նանոտեխնոլոգիաներին վերաբերող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։

2016թ-ին Տոնոյանի հետ արժանացել են ՀՀ նախագահի 2015-ի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար։