էլեկտրական սկուտերներ արտադրող Segway ընկերությունը ստեղծել է Loomo երկականի ռոբոսկուտեր, որոնց համար արդեն իսկ ընդունում է պատրվերներ։

Ռոբոսկուտերը կարող է տեղափոխել իր տիրոն ու նրա իրերը: Ի տարբերություն այլ segway-ների, սարքն ավելի լայն հարթակ ունի ոտքերի կամ թեթև բեռի համար, ավելի լայն և կայուն անվադողեր, որոնք թույլ են տալիս նրան ընթանալ նաև անհարթ մակերեսներով: Loomo-ն ունի «հետապնդում» ռեժիմ, որը թույլ է տալիս սարքին անդադար հետևել տիրոջը և համապատասխան հրահանգով լուսանկարներ և տեսագրություններ անել: Այս ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է 90°-ով շրջել սարքի կենտրոնում տեղադրված տաչսքրինը: Loomo-ի մարտկոցը բավարար է 35կմ ճանապարհի համար: Մարտկոցը լիովին լիցքավորվում է երեք ժամվա ընթացքում:

Loomo-ն կառավարվում է նաև հեռակա՝ բջջային հավելվածի օգնությամբ: