ՀՀ-ում հակահամաճարակային կանոնների պահպանումն այսօր կարող է արդյունքների բերել 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հենց այդքան է տևում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ հիվանդության՝ հունիսի 11-ի ցուցանիշները նշանակում են, որ ՀՀ-ում 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

«Վաղը տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայանցնենք արտակարգ դրության երկարացման մասին։ Այն կերկարացվի ևս մեկ ամսով»,- ասել է Փաշինյանը։