Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված են Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի 5 լավագույն գոլերը:

Լավագույն 5 հարվածների հեղինակներն են՝

Անդրեյ Կրամարիչի («Հոֆենհայմ»),

Մարկո Ռոյսի («Բորուսիա Դ․»),

Միլոշ Յոյիչի («Քյոլն»),

Կորենտին Տոլիսոյի («Բավարիա),

Յուլիան Բրանդտի («Բայեր»):

Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո առաջատարը 63 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 20 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։