Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նա նշել է, որ պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1.5-2 ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։