Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով Հայաստան կվերադառնան ՀՀ 225 քաղաքացի։ Այս մասին նշում են քաղաքում գլխավոր հյուպատոսությունը։

Թռիչքը կկայանա հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև թռիչքի մասնակիցների անունները։